Հայերեն   English   Русский  

Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքին


  
դիտումներ: 267

Հրապարակվել է ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի մասնակիցների կազմը: 2019 թվականին կայանալիք մրցաշարերին կմասնակցի հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:

Գրան Պրի շարքում կվիճարկվի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր: Արոնյանից բացի մասնակիցների թվում են ռուսաստանցիներ Գրիշչուկը, Կարյակինը, Նեպոմնյաշչին, Սվիդլերը, Յակովենկոն, Վիտյուգովը, Դուբովը, ադրբեջանցիներ Մամեդյարովն ու Ռաջաբովը, չինացիներ Յույ Յանյին եւ Վեյ Ինը, ամերիկացիներ Սոն ու Նակամուրան, լեհեր Վոյտաշեկն ու Դուդան, ֆրանսիացի Վաշյե-Լագրավը, հոլանդացի Գիրին, բուլղարացի Տոպալովը, չեխ Նավարան, հնդիկ Հարիկրիշնան::

Շարքը բաղկացած է չորս մրցաշարից՝ Մոսկվա (մայիսի 16-30), Ռիգա (հուլիսի 11-25), Համբուրգ (նոյեմբերի 4-18) եւ Թել Ավիվ (դեկտեմբերի 10-24): Յուրաքանչյուր շախմատիստ մասնակցում է երեք մրցաշարի: Արոնյանը կմասնակցի Մոսկվայի, Ռիգայի և Թել Ավիվի փուլերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: