Հայերեն   English   Русский  

​Եվս մեկ հիշեցում Գանդիից' Փաշինյանին.Շարմազանով


Ֆբ գրառում


  
դիտումներ: 294

Ժամանակին լրագրող,իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին' խոստումներ չկատարելու

և հակասական հայտարարություններ անելու մեջ։

Պարզվում է ,որ դառնալով իշխանություն, Նիկոլնն այս նոմինացիայում անգերազանցելի է։

Որոշեք ինքներդ։

2017-թի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ,իսկ արդեն 2018-թի մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։

2018-թի ամռանը հայտարարում է թե կոռուպցիա չկա,իսկ 2019-թի ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։

Կոռուպցիա կա փաստորեն։

2018-թի օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։
Բայց առ այսօր 10-ը զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա։

Կարմիր գծեր և տեսախցիկներ հանելու,գազի գինը էժանացնելու
,ՀԱՊԿ -ում գլխավոր քարտուղար ունենալու,թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին "կախարդական փայտիկով" հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլևս չի արտասանում։

Զիմզիմովից "սերդեչնիյ պրիվետ" ուղարկելուց առաջ
պետք է հիշի,որ գալու է նաև "դո սվիդանիա" ասելու ժամանակը։

Հ.Գ. Երջանկություն է,երբ այն ինչ դու ասում ես և անում,գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ։
Մահաթմա Գանդի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: