Հայերեն   English   Русский  

Էրդողանի պատասխանը ԱՄՆ-ին. «Ինչո՞ւ հրաժարվենք ռուսական S-400-ներից»


  
դիտումներ: 372

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոսել է ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Ինչպես հատնի է, ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիային հրաժարվել ռուսական համակարգերը գնելու մտադրությունից։

Էրդողանը բացատրելով, թե ինչու Թուրքիան Ռուսաստանի հետ կնքեց «S-400»-ների վերաբերյալ պայմանագիրը, ասել է. «Անցյալում, երբ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը և «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) սկսեցին սպառնալ մեր սահմաններին, մենք մեր դաշնակիցներից ՀՕՊ համակարգեր պահանջեցինք։ Գիտե՞ք ինչ եղավ, մեզնից ետ վերցրեցին մեր ունեցածները և նոր ՀՕՊ համակարգեր էլ չտրամադրեցին։ Այդ պատճառով, մենք սկսեցինք փնտրել այլընտրանքային տարբերակներ։ «S-400»-ների պայմանագիրն այդ փնտրտուքի արդյունքն էր։ Եթե մեր դաշնակիցները ժամանակին տրամադրեին այն համակարգերը, որոնց կարիքը ունեինք, ապա այդ ամենի անհրաժեշտություն չէր լինի (S-400-ների առքը-խմբ)։ Հիմա էլ մեզ ասում են, թե հրաժարվեք ռուսական ՀՕՊ համակարգերից։ Ինչո՞ւ հրաժարվենք»։

Էրդողանը նաև անդրադարձել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններին՝ ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգերի ձեռքբերման շուրջ։ Նա Վաշինգտոնին մեղադրել է այն բանի մեջ, որ ամերիկյան կողմը մինչև հիմա Թուրքիային չի փոխանցել «Patriot»-ների տեխնոլոգիաները, չի օժանդակել ֆինանսապես այդ հարցում և ոչ էլ առկա է համաձայնություն այդ համակարգերի համատեղ արտադրության շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: