Հայերեն   English   Русский  

Քննչական կոմիտեում ՏԻՄ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել


  
դիտումներ: 139

2019 թվականի փետրվարի 17-ին ՀՀ 24 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՏԻՄ ընտրություններով պայմանավորված` ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները աշխատել են ամբողջ կազմով:

Նշենք, որ 2019 թվականի փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են եղել, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: