Հայերեն   English   Русский  

Քաղսիում հաղթել է Սասուն Միքայելյանի ընկերոջ 27-ամյա որդին


  
դիտումներ: 255

Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքներով հաղթել է «Արմա» թոնրատան տնօրեն, 27–ամյա Ռաֆայել Գրիգորյանը, որը ստացել է 470 ձայն,հաղորդում է news.am-ը։

Այս գյուղում ընտրական իրավունք ունեցող 1913 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 1338–ը՝ ընտրողների 69,94%-ը:

Նախկին գյուղապետերից Սեդրակ Դավթյանը ստացել է 307 ձայն, Հրազդանի անտառնտնեսության անտառապահ, ՀՅԴ–ական Գևորգ Խուրշուդյանը 295, իսկ գյուղապետի նախկին տեղակալ Ռուդիկ Կարապետյանը 243 ձայն։

Նշենք, որ Ռաֆայել Գրիգորյանը ԱԺ «Ելք» խմբակցության պատագամավոր Սասուն Միքայելյանի ընկերոջ՝ գրող, գրաքննադատ Վաչագան Գրիգորյանի որդին է։ Քարոզարշավի ընթացքում Միքայելյանը Քաղսիում ընտրողների հետ հանդիպմանը հորդորել էր ընտրել հենց այս թեկնածուին։

Հիշեցնենք, որ փետրվարի 17–ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել հանրապետության 24 համայնքում, որոնցից 10-ում՝ արտահերթ: Համայնքներից 20-ում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի, և 4–ում ավագանու անդամի ընտրություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: