Հայերեն   English   Русский  

Մայք Փենսը կոչ է արել Եվրոպային դուրս գալ Իրանի միջուկային գործարքից


  
դիտումներ: 509

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել Եվրոպային դուրս գալ Իրանի միջուկային գործարքից և նման քայլով աջակցել ԱՄՆ-ին և «իրանցի ժողովրդին»: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությամբ Փենսը հանդես է եկել Մյունխենում անվտանգության հարցերով կայացած կոնֆերանսի ժամանակ:

«Ժամանակն է եկել, որպեսզի մեր եվրոպացի գործընկերները մեզ, իրանցի ժողովրդի, դաշնակիցների և տարածաշրջանում ընկերների հետ միասին գործեն, ժամանակն է, որպեսզի մեր եվրոպացի գործընկերները դուրս գան միջուկային գործարքից», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Փենսի խոսքերը:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանը մտադիր չէ ուղղակիորեն հրաժարվել միջուկային գործարքից և նման որոշում կկայացնի միայն որպես այլ երկրների գործողությունների դեմ ուղղված քայլ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: