Հայերեն   English   Русский  

​Հունաստանի խորհրդարանը վավերացրեց Մակեդոնիայի վերանվանման պայմանագիրը


  
դիտումներ: 443

Հունաստանի խորհրդարանը քվեարկեց Սկոպիեի հետ Մակեդոնիայի Հանրապետությունը Մակեդոնիայի Հյուսիսային Հանրապետություն վերանվանելու մասին Պրեսպանի պայմանագրի օգտին:

300-տեղանոց միապալատ խորհրդարանում պայմանագրի վավերացման բաց անվանական քվեարկությամբ կողմ քվեարկեց 153 պատգամավոր, դեմ՝ 146: Մի պատգամավոր ձեռնպահ մնաց: Կողմ քվեարկողներից 145-ը իշխող ՍԻՐԻԶԱ կուսակցության պատգամավորներ էին, 8-ը՝ ուրիշ կուսակցություններից և անկախ խորհրդարանականներից:

Քվեարկության արդյունքները իշխող կուսակցությունը ծափահարություններով ընդունեց: Սակայն քվերակության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Ծայրահեղ աջ «Ոսկե արշալույս» կուսակցության պատգամավոր Կոնստանտինոս Բարբարուսիսը քվերակության ժամանակ պատասխանեց՝ ոչ դավաճանությանը: Խորհրդրանի նախագահ Նիկոս Վուցիսը նկատեց, որ գոյություն ունի միայն երեք տեսակի ձայն՝ «կողմ», «դեմ» և «ձեռնպահ», իսկ «ոչ դավաճանությանը» ձայն գոյություն չունի և չի կարող հաշվի առնվել: Դա առաջացրել է ծայրահեղ աջերի վրդովմունքը: Խոսնակը կրկնել է, որ քաղաքական բովանդակությամբ ձայները հաշվի չեն առնվում: Ընդմիջումից հետո քվերակությունը շարունակվել է ևս մի քանի րոպե: Բանավեճերը պայմանագրի շուրջ խորհրդարանում տևել են 2 օր:Вձայն գոյություն չունի և չի կարող հաշվի առնվել:ձայն գոյություն չունի российском МИД прокомментировали переименование Македонии

Պայմանագիրը, որ Աթենքն ու Սկոպիեն ստորագրել են 2018 թ. հունիսի 17-ին Պրեսպա լճի ափին, ստացել է Պրեսպայի պայմանագիր անունը: Այն լուծում է անվանման հետ կապված բազմամյա վեճը և ճանապարհ է բացում Սկոպիեի համար դեպի ՆԱՏՕ և ԵՄ, սակայն առաջացնում է թե՛ Հունաստանի, թե՛ Մակեդոնիայի բնակչության դժգոհությունը: Հունաստանում կարծում են, որ մակեդոնացի կարող են կոչվել միայն երկրի հյուսիսային հատվածում գտնվող պատմական տարածաշրջանի բնակիչները, ոչ թե հարևան պետության: Սկոպիեում կարծում են, որ այդ պայմանագիրը ջնջում է ժողովրդի ազգային ինքնությունը:

Վերջին հարցումը ցույց է տվել, որ հույների մեծ մասը՝ 62 տոկոսը, բացասական է վերաբերվում Պրեսպանի պայմանագրին: Նախկինում պայմանագրին դեմ էր հույների 80 տոկոսը, որոնք համարում են, որ Մակեդոնիա անվանումը միայն իրենց է պատկանում:Премьер Греции вызвал лидера оппозиции на теледебаты по Македонии





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: