Հայերեն   English   Русский  

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը շարունակվում է


  
դիտումներ: 306

Երևան քաղաքի ընդհանուր իրավասությա դատարանում, դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ ընթանում է Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով նախնական դատական նիստը։

Խոսքը Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված արտահայտության մասին է, որ«Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։ Նախքան նախնական դատական նիստը սկսելը դատավորը կողմերից հետաքրքրվեց, թե արդյոք նրանք կողմ են, որ վեճը լուծվի հաշտությամբ։

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը նշեց, որ իրենք պատրաստ են հաշտության, եթե պատասխանողը հերքի իր կողմից հնչեցրած արտահայտությունները։

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը, պատասխանեց, որ չեն կարող հաշտվել և, որ Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները չեն վերաբերվում Սեդրակ Քոչարյանին։ Գրիգորյանը նշեց, որ Արթուր Վանեցյանն այս գործով ոչ պատշաճ պատասխանող է և այս գործով պատասխանող պետք է ճանաչվի Հայաստանի Հանրապետությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: