Հայերեն   English   Русский  

​ԻՊ-ն ստանձնել է Տրիպոլիում Լիբիայի ԱԳՆ-ի վրա հարձակման պատասխանատվությունը


Հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, ավելի 20 մարդ տուժել է


  
դիտումներ: 250

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Լիբիայի արտգործնախարարության շենքի վրա հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Երեկ Ազգային համաձայնության կառավարության ԱԳՆ-ի շենքի վրա կատարված հարձակման հետևանքով, ըստ առողջապահության նախարարության տվյալների, զոհվել է երեք մարդ և ավելի քան 20-ը վիրավորվել են: Սպանվածների թվում է նախարարության իսլամական համագործակցության բաժանմունքի ղեկավար Իբրահիմ աշ-Շայիբին, Տրիպոլիի պաշտպանության ուժերի ստորաբաժանման պաշտոնական ներկայացուցիչ Աբդուռահման ալ-Մազուհիֆին և մի բժիշկ, որը զոհվել է շենքից ընկած պատուհանի ապակուց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: