Հայերեն   English   Русский  

​Պենտագոնը կղեկավարի Պատրիկ Շանահանը


  
դիտումներ: 290

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2019 թ. հունվարի 1-ից պաշտպանության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ներկայիս փոխնախարար Պատրիկ Շանահանը:

«Պատրիկը փոխնախարար և ավելի վաղ «Բոինգում» աշխատելու ընթացքում ունեցած ձեռքբերումների երկար ցանկ ունի»,- երեկ իր թվիթերում գրել է Դոնալդ Թրամփը:

Շանահանն աշխատել է ավիաշինարարական ընկերությունում որպես փոխնախագահ: Այնտեղ նա զբաղվել է և՛ քաղաքացիական, և՛ ռազմական նախագծերով: Մասնավորապես նրա պատասխանատվության շրջանակներում են եղել հակահրթիռային համակարգերը և լազերային սարքավորումները: 2017 թ. հուլիսից նա զբաղեցնում է Պենտագոնի ղեկավարի տեղակալի պաշտոնը, որի թեկնածությունն առաջադրել է անձամբ Թրամփը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թրամփը հայտարարեց պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի հրաժարականի մասին: Այդ մասին լուրերը, սակայն, վաղուց էին շրջանառվում: Հայտնի էր առանցքային հարցերի շուրջ նախագահի և Պենտագոնի տարաձայնությունների մասին:

Թրամփի հայտարարությունից հետո հրապարակվեց Մետիսի նամակը հրաժարականի իր մասին, որում միանշանակ խոսվում է նախագահի հետ եղած տարաձայնությունների մասին այնպիսի հարցերում, ինչպիսին է վերաբերմունքը ամերիկյան դաշնակիցների, Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ: Նրա խոսքով՝ այժմ Թրամփը կարող է իրեն ավելի նման հայացքներ ունեցող նախարար գտնել: Եվ այդ հայտարարությունն արվեց Սիրիայից զորքերը հանելու որոշման հաջորդ օրը: Ինչպես հաղորդել է The New York Times թերթը, Մետիսը մեկ անգամ չէ, որ փորձել է նախագահին հետ պահել այդ քայից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: