Երևանում զենքի սպառնալիքով առեւանգել են ոստիկանության գնդապետի եղբորորոդուն (լուսանկար)
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեկտեմբերի 12-ին ժամը 23:30-ին Ադոնցի փողոցից նշված 4 անձինք Հ. Խմելյանին Mercedes մակնիշի ավտոմեքենայով առևանգել են՝ բռնություն գործադրելով, այնուհետև տեղափոխել Քանաքեռ ՀԷԿ-ում գտնվող առանձնատներից մեկը և մի քանի ժամ պահել այնտեղ եւ ծեծել Հ. Խմելյանին: Ծեծի ժամանակ նրանք ատրճանակով ու դանակով սպանության սպառնալիքներ են տվել Հ. Խմելյանի հասցեին:
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ առևանգողներն են եղել Երևան քաղաքի Ադոնցի փողոցի բնակիչներ, 39-ամյա Սարգիս Մկրտչյանը, 35-ամյա Գոռ Հովհաննիսյանը, 38-ամյա Կարեն Ջումայանը և Հասրաթյան փողոցի բնակիչ 28-ամյա Արմեն Մկրտչյանը:
Անձի առևանգման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ քր օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առևանգված Հ. Խմելյանը ոստիկանության Արմավիրի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանի եղբոր տղան է, որ մեկ այլ քրեական գործի շրջանակում անցնում է որպես վկա և այդ գործը կապված է Արաբկիրի վարչական շրջանի Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, 2 անձի հրազենային վնասվածքներ պատճառելու հետ: