Հայերեն   English   Русский  

Պետք չէ խուսափել ցրտից, պետք է ճիշտ խնամել մաշկը. ​օգտակար խորհուրդներ ու դիմակներ


  
դիտումներ: 5089

Չոր մաշկը անտանելի է դառնում հատկապես ձմռանը: Դեմքը թեփոտվում է, կոպտանում ու ճաքճքում: Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել A, B, C վիտամիններ պարունակող սննդամթերք: Կոսմետոլոգներն առաջարկում են յուղային ու խոնավեցնող քսուքներ:

Մի բան պարզ է` չոր մաշկը պետք է հնարավորինս սնել ու խոնավեցնել: Անհրաժեշտ է ձմռանը ամեն առավոտ օգտագործել սնուցող քսուքներ, իսկ գիշերը` խոնավեցնող: Անհրաժեշտ է օրգանիզմում ավելացնել նաև ջրի քանակը` օրական մինչև 2 լինտր: Ինչ վերաբերում է մաշկի մաքրմանը, ապա դրա համար խորհուրդ է տրվում վերցնել կաթիկ:

Անհրաժեշտ է ձմռանը ամեն առավոտ օգտագործել սնուցող քսուքներ, իսկ գիշերը` խոնավեցնող: Օրգանիզմում պետք է ավելացնել նաև ջրի քանակը` օրական մինչև 2 լիտր: Ինչ վերաբերում է մաշկի մաքրմանը, ապա դրա համար խորհուրդ է տրվում օգտագործել կաթիկ:

Ներկայացնում ենք չոր մաշկի համար նախատեսված դիմակներ, որոնք հեշտ են ու արդյունավետ:

Բանանով և յուղոտ թթվասերով դիմակ

Բանանը պատառաքաղով տրորեք, մինչև միասեռ զանգված դառնալը: Այնուհետև վրան ավելացրեք թթվասերը: Դիմակը քսեք մաքուր դեմքին և թողեք 15-20 րոպե: Լվացեք գոլ ջրով:

Հանքային ջուրը մաշկը թարմացնելու, սնուցելու և խոնավեցնելու հիանալի միջոց է:

1 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ մեղրը և 1 թեյի գդալ հանքային ջուրը լավ խառնեք իրար: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք դեմքը եռացրած-հովացրսծ ջրով: Սակայն զգուշացնենք, որ ոչ մի դեպքում չի թույլատրվում օգտագործել մեղրի պարունակությամբ դիմակներ նրանց, ովքեր դեմքին ունեն մանր արյունատար անոթներ (կուպերոզ):

մաշկի խնամք

Պատրաստեք թուրմ բույսերի խառնուրդից (անանուխի տերևներ ու ծաղիկներ, եղեսպակ (շալֆեյ). 1 թեյի գդալ բույս և 1 բաժակ եռացրած ջուր համադրությամբ: Թուրմը հովացրեք, քամեք, ապա վրան ավելացրեք ½ բաժակ կաթ կամ սերուցք և 1 թեյի գդալ հանքային ջուր: Ստացված զանգվածը լցրեք սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ և դրեք սառցախցիկի մեջ: Առավոտյան ջրով լվացվելու փոխարեն սառցե կտորներով դեմքը մերսեք՝ կլորավուն շարժումներով: Այնուհետև, դեմքը չչորացնելով, քսեք սնուցող քսուք՝ չոր մաշկի համար: 10-15 րոպե անց անձեռոցիկով մաքրեք քսուքի ավելցուկը:

Ձվի դեղնուցով դիմակները ևս շատ օգտակար են չոր մաշկին

1 ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ բուսական յուղի և նույն քանակությամբ ալոեի հյութի հետ: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք նախ սառը, ապա տաք ջրով:

2 հատ միջին մեծության կարտոֆիլը խաշեք, ապա կեղևը մաքրեք ու տրորեք: Ավելացրեք 1 ձվի դեղնուց, 2 թեյի գդալ գոլ կաթ և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Այդ ամենը լավ խառնեք իրար, և ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք գոլ ջրով:

Քերեք գազարը, ավելացրեք 2 ճաշի գդալ կարտոֆիլի ալյուր և 1 ձվի դեղնուց, ապա լավ խառնեք: Խառնուրդը քսեք դեմքին, պահեք 20 րոպե և դեմքը լվացեք գոլ ջրով:

1 ձվի դեղնուցը լավ հարեք, ավելացրեք 1 ճաշի գդալ թուրինջի հյութ, 1 թեյի գդալ բուսական յուղ։ Այդ ամենը լավ հարեք, ավելացրեք 1 ճաշի գդալ թթվասեր։ Թանձրության համար կարելի է ավելացնել նաեւ սեւ հացի միջուկ (նախապես այն պետք է թրջել կաթի մեջ)։ Այս խառնուրդը քսեք մաքուր դեմքին, 15-20 րոպե անց դեմքը լվացե գոլ ջրով եւ քսեք մաշկին համապատասխան քսուք։ 10 րոպեից քսուկի ավելցուկը հեռացրեք թղթե անձեռոցիկով։

մաշկի խնամք

Ձեռքերի խնամքը ձմռանը

Ձմռանը ձեռքերն ամենաշատն են տուժում` դառնալով կոշտ, ճաքչքած ու կարմրավուն, իսկ ձեռքերի համար նախատեսված քսուքները երբեմն չեն էլ օգնում: Եվ ահա, մենք հաճախ գերադասում ենք թաքցնել ձեռքերը, քան զբաղվել դրանց խնամքով: Իսկ ինչ է պետք անել:

Ձմռանը ձեռքերը լվացեք բնական օճառով:

Մոռացեք ձեռքերի համար նախատեսված խոնավեցնող կամ փափկացնող քսուքները:

Քնելուց առաջ ձեռքերը մերսեք բուսայուղով` զեյթունի, կոկոսի և այլն: Կարող եք բամբակյա ձեռնոց հագնել, մինչև ամբողջությամբ ներծծվի:

Շաբաթական 1-2 անգամ ձեռքերը մաքրեք բնական սկրաբով, որպեսզի մեռուկացած մաշկը դուրս գա:

Դրսում անպաման ձեռնոց կրեք:

Կենցաղային գործերում` հատկապես սպասքը լվանալիս, անպայման օգտագործեք ռեզինե ձեռնոցներ:

Պետք է չէ ծուլանալ, այս ամենն անելը բոլորովին էլ դժվար չէ, փոխարենը ստիպված չեք լինի թացնել ձեռքերն ու գումար ծախսել անցանկալի բաղադրությամբ քսուքների վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: