Հայերեն   English   Русский  

Հրանտ Մելքումյանը հաղթանակներով է մեկնարկել Լոնդոն Չեսս Կլասիկի ՖԻԴԵ Օփեն մրցաշարում


  
դիտումներ: 266

Լոնդոնում մեկնարկել է Լոնդոն Չեսս Կլասիկ շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարին մասնակցելու է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Գլխավոր մրցաշարը մեկնարկելու է այսօր: Իսկ փառատոնի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարն արդեն մեկնարկել է և կայացել են մեկնարկային առաջին և երկրորդ տուրերի պարտիաները: ՖԻԴԵ օփենին այս տարի մասնակցում են 40 երկրների 232 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր:

ՖԻԴԵ Օփենում առաջին դասակարգված շախմատիստն է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Մեկնարկային տուրերում Մելքումյանը տոնել է երկու հաղթանակ և ընթանում է առաջատարների թվում: Մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը:

Ղուկասյանը առաջին տուրում հաղթանակ է տոնել Ֆրանսիան ներկայացնող Սիլվան Էշեյի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում պարտվել Ռումինիան ներկայացնող բամափորձ գրոսմայստեր Անդրեյ Իստրատեսկուին: Դավիթ Միրզոյանը տոնել է 1 հաղթանակ և 1 պարտիա ավարտել հաշտությամբ:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: