Հայերեն   English   Русский  

​«Այաս-Կիլիկիա» ռեստորանը վերաբացվել է նոր շնչով, նոր ճաշացանկով և նոր մոտեցմամբ.


  
դիտումներ: 4085

Բարձր տրամադրությունը սկսվում է կոլորիտային ու ջերմ միջավայրից, ինչպիսին որ «Այաս-Կիլիկիա» ռեստորանում է:

Վերջերս վերաբացված ռեստորանը հաճախորդների առաջ իր հյուրընկալ դռներն է բացել թարմացված խոհանոցով, նոր ճաշատեսակներով, նոր գնացուցակով, նոր մոտեցումներով, նոր առաջարկներով և նոր երաժշտացանկով:

«Այաս-Կիլիկիա» ռեստորան

Նկարազարդ պատերը, կահավորանքը, քաղաքային և թագավորական պատկերները, փայտյա առաստաղը Ձեզ կտեղափոխեն Կիլիկիան թագավորության ժամանակները: Ռեստորանի մի հատվածը իշխանական ապարանքի տեսք ունի, առավել գունավոր և ճոխ է: Իսկ ահա նկուղային հարկը, կարծես, ապարանքի հակադրությունն է: Այստեղ գերակշռում են կենցաղային իրերը, կահ-կարասին, կավե սպասքը: Ռեստորանի երկու հատվածներում սակայն ընդհանրությունը մեկն է՝ հայկական հյուրընկալությունն ու մատուցվող ավանդական հայկական ճաշատեսակները՝ հարիսա, խաշ, Մշոտոլմա, փախլավա և տասնյակ ուրիշ ճաշատեսակներ:

Վերաբացված «Այաս-Կիլիկիա»-ի հարմարավետ սրահներում կարող եք անցկացնել ընտանեկան կամ ընկերական ջերմ հավաքույթներ, ճաշել, ընթրել, կարևոր առիթներ նշել կամ պարզապես լավ ժամանակ անցկացնել:40-80 անձի համար նախատեսված սրահները հարմար են գործնական հանդիպումների, սեմինարների, կորպորատիվ երեկույթների, ֆուրշետների, ծննդյան կամ մկրտության առիթների անցկացման համար:Այստեղ ստեղծված են բոլոր նախապայմանները` ցանկացած միջոցառում լավագույնս կազմակերպելու համար: Ռեստորանի տիրուհին էլ փորձում է հնարավորինս պահպանել հայկական հյուրասիրության ջերմությունը`անձամբ դիմավորելով իր հյուրերին, նրանց հետ մտերմիկ շփում հաստատելով: Ի դեպ, ռեստորանի այցելուները բացառիկ հնարավորություն ունեն ճաշակելու նրա պատրաստած չրերը, լիկյորն ու սեփական բաղադրատոմսով քաղցրավենիքները:

«Այաս-Կիլիկիա» ռեստորան

Ուշադրության և գովեստի է արժանի ևս մի հանգամանք. «Այաս-Կիլիկիա»-ի խոհանոցում չես գտնի սառեցված կամ ժամկետնանց որևէ սնունդ: Այստեղ ամեն ինչ պատրաստվում է անմիջապես տեղում և միայն թարմ մթերքներից: Այս ամենին գումարվում է նաև բարձրակարգ սպասարկումը, որը դարձել է «Այաս-Կիլիկիա»-ի բազմաթիվ այցեքարտերից մեկը, ինչը մշտապես գոհացնում է հաճախորդներին և նրանց նորից ու նորից բերում ռեստորանի հյուրընկալ միջավայր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: