Հայերեն   English   Русский  

​Միացյալ Նահանգների երեք ամենահարուստ նախարարների եկամուտները 2017 թ. միասին կազմել են 150 մլն դոլար


  
դիտումներ: 316

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության երեք ամենահարուստ նախարարների եկամուտներն անցնող տարում ընդհանուր կազմել են 150 մլն դոլար:

Այդ մասին երեկ հայտնել է Politico թերթը, որը ձեռք է բերել նրանց հարկային հայտարարագրերը:

Ըստ պարբերականի ունեցած տվյալների՝ կրթության նախարար Բեթսի Դևոսը և նրա ամուսինը 2017 թ. ձեռք են բերել առնվազն 59,4 մլն դոլար, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ ավելի քան 41,6 մլն դոլար, իսկ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսը՝ 47 մլն դոլար: Թերթն ընդգծում է, որ այդ գերատեսչությունների ղեկավարների եկամուտների շոշափելի մասը կազմում է ակտիվների վաճառքը շահերի բախումից խուսափելու նպատակով: Փաստաթղթերում նշվում է նաև, որ նրանք շահույթ են ստացել շահաբաժիններից, կապիտալի աճից և հաշվեհամարների տոկոսներից:

ԱՄՆ պաշտոնատար անձինք պետք է մայիսի 15-ին հանձնեին իրենց հարկային հայտարարագրերը անցած տարվա համար, որոնք հետագայում կարող են հրապարակվել: Ինչպես նշում է Politico-ն, նշված երեք նախարարների թղթերը մինչ այս չէին հրապարակվել, թերթը դրանք ձեռք է բերել անմիջական հարցման շնորհիվ:

Թրամփի հակառակորդները քննադատում էին նրան բիզնեսմեն Դևոսին, ինչպես նաև բանկիրներ Մնուչինին և Ռոսսին նախարարներ նշանակելու համար: Իսկ Թրամփը հայտարարում էր, որ նրանք աշխատելու են եկել ոչ փողի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: