Հայերեն   English   Русский  

Գոգոլի պատմվածքների հավաքածուի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 225 հազար դոլարով


  
դիտումներ: 466

Նիկոլայ Գոգոլի «Երեկոները Դիկանկային կից ագարակում» պատմվածքների հավաքածուի առաջին հրատարակությունը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 225 հազար դոլարով: Այդ մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը` հղում անելով Christie's աճուրդի տանը: Գրում է Gazeta.ru-ն:

Տարածված տեղեկության համաձայն` խոսքը 1832 թ. Սանկտ Պետերբուրգում հրատարակված Գոգոլի ստեղծագործությունների հավաքածուի մասին է:

Ավելի վաղ Լոս Անջելեսում անցկացված աճուրդում ռեկորդային 250 հազար դոլարով վաճառվել էր ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի «Ոսկե գլոբուս» մրցանակը:

Տեղեկացվել է նաև, որ երգիչ Ֆրենկ Սինատրայի և կնոջ անձնական իրերը ևս կվաճառվեն աճուրդում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: