Հայերեն   English   Русский  

Այվազովսկու կտավը Christie's աճուրդի ամենաթանկ լոտը կդառնա


  
դիտումներ: 701

Նոյեմբերի 26-ին Լոնդոնում Christie's աճուրդի տան կազմակերպվելիք ռուսական արվեստի գործերի աճուրդի շրջանակներում աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավը լավագույն լոտը կդառնա: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» կտավը 515-775 հազար դոլար է գնահատվում: 1873թ-ին ստեղծված կտավը, որը Ջոն Կլյուգեի մասնավոր հավաքածուից է, վերջին քսան տարիների ընթացքում արվեստի շուկայում չի հայտնվել: Կտավի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանին», - հաղորդում է TASS լրատվական գործակալությունը:

Ընդհանուր առմամբ Լոնդոնում աճուրդի կհանվի 268 լոտ, այդ թվում գեղանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը քվեարկել է Սիմֆերոպոլի օդանավակայանը Հովհաննես Այվազովսկու պատվին վերանվանելու նախաձեռնության օգտին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: