Հայերեն   English   Русский  

Լիլիթ Պողոսյանի հաջողությունը Եգիպտոսի միջազգային մրցաշարում


  
դիտումներ: 309

Երևանցի Լիլիթ Պողոսյանը օրերս մասնակցեց Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված բադմինթոնի միջազգային ավանդական` թվով չորրորդ մրցաշարին: Հայտավորված էին 66 աղջիկ և 98 տղա:

Լիլիթ Պողոսյանը տպավորիչ խաղ ցուցադրեց և խառը զուգախաղերում ազգությամբ մալթացի Մեթյու Աբելայի հետ գրավեց երրորդ տեղը: Մինչ այս, միմյանց անծանոթ հայ - մալթական երկյակը առաջին անգամ միասնական մրցելույթ ունեցավ: Մենախաղերում և զուգախաղերում Լիլիթը մրցանակակիր չդարձավ:

2017 թվականի սեպտեմբերի 1-ից Լիլիթը մեկնել է Դանիա և Հոլբեգ քաղաքում գործող եվրոպական երկրների շնորհալի բադմինթոնիստների մարզական ճամբարում է շարունակում պարապմունքները: Այնտեղ նա կկատարելագործվի երեք տարի: Այդ ընթացքում կենտրոնի սաները պարբերաբար մասնակցում են նաև միջազգային մրցաշարերի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: