Հայերեն   English   Русский  

Ոստիկանները քիչ առաջ զինաթափել և բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին


  
դիտումներ: 730

Քիչ առաջ ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Լեոյի փողոցում:

Armtimes.com-ը հաղորդում է, որ, իրենց տեղեկություններով, ոստիկանները զինաթափել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները «Toyota Prado» մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի:

Ոստիկանությունից խոստացել են մանրամասներ հայտնել ավելի ուշ:

Հարցին, թե նրանց մոտ զենք-զինամթերք եղե՞լ է, ոստիկանությունից ասել են, որ մի քանիսի մոտ զենք հայտնաբերվել է, որի օրինականությունը ստուգվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: