ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 25-ին, ժամը 01:30-ից մինչև 01:40-ը ՀՀ Լոռու մարզի Օձուն, Հագվի համայնքների տարածքներում
տեղակայված թվով 2 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 200 կրակոց: