Հայերեն   English   Русский  

Հոսեին Դեհղան. «Կարելի է չկասկածել, որ Իրաքում գործող ծայրահեղականներին բաժին կհասնի Իրաքի բռնապետ Սադամ Հոսեինի ճակատագիրը»


  
դիտումներ: 1468

Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեին Դեհղանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հարկավոր է պատժել «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:

«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումն ահաբեկչական կազմակերպություն է, և նրա կողմնակիցները պետք է արդարացի պատիժ կրեն որպես ռազմական հանցագործներ: Այն ամենը, ինչ նրանք արեցին ,նախ, Սիրիայում, ապա նաև Իրաքում, ոչ մի բացատրություն չունի: Կարելի է չկասկածել, որ ծայրահեղականներին բաժին կհասնի Իրաքի բռնապետ Սադամ Հոսեինի ճակատագիրը,- նշել է Հոսեին Դեհղանը:

Հիշեցնենք, որ օրերս «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Իրաքի Նայնավա նահանգը, Մոսուլ քաղաքը և առևանգել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակցիներին: Բացի այդ, Սիրիայում ու Իրաքում իրենց վերահսկած տարածքներում հայտարարել էին «Իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: