Հայերեն   English   Русский  

Լավրովն` Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մասին


  
դիտումներ: 314

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալուց հետո Իրանի հետ համընդհանուր առճակատում էր ակնկալում: Գրում է Russian.rt.com-ը:

Լավրովը նշել է, որ «արաբական գարունը» մի շարք ողբերգական իրադարձությունների միջոցով լարեց զանգվածային ոչնչացման զենքի խնդիրը:

«Ես նկատի ունեմ Թեհրանի հետ համընդհանուր առճակատում կազմակերպելու հաշվարկով համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից Միացյալ Նահանգների դուրս գալը», - ասել է Լավրովը:

Նա նաև հիշեցրել է Սիրիայի կառավարության կողմից մի շարք բեմադրված իրավիճակների մասին, երբ ենթադրյալ քիմիական զենք էր կիրառվել:

Ավելի վաղ Լավրովը հույս էր հայտնել, որ Իրանի միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը կապված չէ Իրանի դեմ հարձակման ծրագրերի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: