Հայերեն   English   Русский  

Սեյյեդ Աբբաս Արաղչի. «Փորձելու ենք ամեն ինչ անել արդարացի ու տրամաբանական լուծում գտնելու համար»

դիտումներ: 916

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ ՍեյյեդԱբբասԱրաղչին, անդրադառնալով Իրան-Վեցնյակ (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) բանակցությունների նոր փուլի մեկնարկին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ միջուկային բանագնաց թիմի գլխավոր սկզբունքը քաղաքական, տնտեսական, գիտական ու տեխնիկական ոլորտներում Իրանի անկախության ու արժանապատվության պահպանումն է:

«Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ ՋավադԶարիֆիևԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբհուլիսի 2-ին Ավստիրայի մայրաքաղաք Վիեննայում կմեկնարկեն համապարփակհամաձայնագրիտեքստիմշակման աշխատանքները»,- նշելէԻրանիԱԳնախարարիտեղակալը:

ՍեյյեդԱբբասԱրաղչին հավելել է, որ իրանական կողմը փորձելու է ամեն ինչ անել արդարացի ու տրամաբանական լուծում գտնելու համար:

ԵթեՎիեննայումկողմերըհամաձայնության գան, ապաինչպես 2013-ի նոյեմբերին Ժնևում տեղի ունեցավ, այսանգամ ևսբանակցություններումներգրավվածբոլոր 6 երկրների արտաքին գործերինախարարներըկմասնակցենվերջնականհամաձայնագրիստորագրմանարարողությանը:

Ուշագրավ է, որհունիսի 20-ինԱվստրիայիմայրաքաղաքՎիեննայումԻրանիև «Վեցնյակի» միջևանցկացված հնգօրյաբանակցություններնավարտվեցինառանցլուրջարդյունքի:

Հանդիպման ավարտին Իրանի արտգործնախարարն, ամփոփելով բանակցությունների արդյունքները, նշելէ, որ վերջնական համաձայնագրի տեքստի մշակման հետկապված կողմերի միջև որոշ տարաձայնություններ կան:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն՝ արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլար պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: Հնդկաստանը և Ճապոնիան համապատասխանաբար 1,6 մլրդ և 450 մլն դոլար արդեն փոխանցել են Իրանին:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: