Հայերեն   English   Русский  

Իրանում միջուկային գործարքի հետագա պահպանման համար պայման են առաջադրել. WSJ


  
դիտումներ: 202

Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ` իրանական կողմը կշարունակի պահպանել միջուկային ծրագրի համաձայնագիրը, եթե Եվրամիությունը փոխհատուցի այն վնասը, որը երկիրը կկրի Միացյալ Նահանգների հակաիրանական պատժամիջոցների պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի խոսքերով` հենց այս պայմաններում էլ Իրանը կհետևի համաձայնագրով նախատեսված պայմանավորվածություններին:

«Գնդակը գտնվում է Եվրոպայի կողմում», - ասել է Սալեհին:

Ավելի վաղ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լե Մեյրը հայտարարել էր, որ Իրանի միջուկային համաձայնագրից Իրանի դուրս գալուց հետո Եվրամիությունը կարող է ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների արժեքը փոխհատուցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: