Հայերեն   English   Русский  

Իսլամական աշխարհը չի հանձնել Երուսաղեմի հարցով քննությունը. Թուրքիայի նախագահ


  
դիտումներ: 521

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Իսրայելում ամերկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նկատմամբ մուսուլմանական երկրների ոչ բավարար կտրուկ արձագանքը, հայտարարել է, որ իսլամական աշխարհը Երուսաղեմի հարցով քննությունը չի հարձնել:

«Երուսաղեմը միայն քաղաք չէ: Այն մահմեդականների խարհրդանիշն է, այն քննություն է: Իսլամական աշխարհն այդ քննությունը չի հանձնել, և ամբողջ աշխարհը նույնպես այն չի հանձնել, ՄԱԿ-ը չի կարողացել արդյունավետ դիմադրել Միացյալ Նահանգների կատարած քայլերին: Մենք՝ մուսուլմաններս, քննադատելուց բացի ոչ մի բան չենք անում»,- նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողղությունների դեմ Ստամբուլում անցկացված բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս: Այն հեռարձակել է «NTV» հեռուստաալիքը:

Ըստ Էրդողանի՝ եթե մուսուլմանները դառնան միասնական և ճնշման դեմ միասին ոտքի կանգնեն, ապա Իսրայելի «անխոհեմությունը երկար չի տևի»: Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը հավելել է, որ պետք չէ հրեա ժողովրդի և սիոնիստների միջև հավասարության նշան դնել, իսկ ամերիկացիներին էլ կոչ է արել իրենց ձայնը բարձրացնել «Միացյալ Նահանգների ղեկավարության սխանելի դեմ»:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այդ հանրահավաքին ելույթ ունելիս նշել է, որ Պաղեստինի ժողովրդի «արդարացի պայքարը նաև Թուրքիայի պայքարն է»: Միևնույն ժամանակ, նա Իսրայելի առաջնորդներին համեմատել է ֆաշիստական Գերմանիայի և Իտալիայի առաջնորդների հետ: «Իսրայելի իշխանությունները, կրկնօրինակելով Հիտլերին և Մուսոլինիին, ամբողջ աշխարհին ցույց են տալիս իրենց իրական էությունը. նրանք զավթիչներ են և հաշվի չեն առնում իրավունքի նորմերը»,- ասել է Յըլդըրըմը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ֆոնին Գազայի հատվածում սկսվել են բոոքի ակցիաներ: Իսրայելի զինվորները պատասխան կրակ են բաղել անկարգությունների մասնակիցների ուղղությամբ, ինչի արդյունքում, ըստ վերջին տվայլներին, մահացել է ավելի քան 60 պաղեստինցի: Թուրքիայի նախագահ Էրդողանն այդ գործոությունները ցեղասպանություն է անվանել և Թուրքիայում եռօրյա սուք է հայտարարել: Բացի այդ պաշտոնական Անկարան խորհրդակցության համար Միացյալ Նահանգներից և Իսրայելից հետ է կանչել իր դեսպանների, իսկ Թուրքիայում Իսրայելի դեսպանին առաջարկել է հեռանալ երկրից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: