Հայերեն   English   Русский  

Արցախի ինքնորոշումը Արցախի և Հայաստանի վերամիավորման ճանապարհն է. Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում է


  
դիտումներ: 658

Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը միջազգային և տեղական լրատվամիջոցների համար:

Ամփոփելով օրը՝ վարչապետը նշեց, որ օրը անցավ շատ հագեցած. « Արցախի նախագահի, ԱՀ և ՀՀ ներկայացուցիչների և քաղաքացիների հետ երթով շարժվեցինք դեպի Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հուշահամալիր մեր հարգանաիք տուրքը մատուցեցինք բոլոր զոհերին, ապա եղանք Շուշիում, որից հետո անցկացրինք արդյունավետ բանակցություններ: Մենք ռանաձնահատուկ կարևորություն ենք տալիս Արցախի և ՀՀ հարաբերություններին: Դրանք կզարգանան բնականոն հունով և կձեռքբերեն նորանոր դրսևորումներ: Համոզված եմ՝ դրա արդյունքում կուժեղանա Արցախի միջազգային դիրքերը,»,- ներկայացրեց պարոն Փաշինյանը՝ ընդգծելով, որ նոր թափ կտրվի Արցախի միջազգային ճանաչմանը:

Վարչապետը նշեց, որ այսօրվա քննարկումների արդյունքում բոլորը համոզվեցին, որ ԱՀ և ՀՀ անվտանգության ապահովման համար կլինի արդյունավետ համագործակցույթուն և այդ խնդիրները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում : Նա ՊԲ-ի բարձրագույն հրամանատարության հետ հանդիպում է ունեցել, լսել է զեկույցեները և ստացել անհրաժեշտ տեղեկություններ, ինչի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Արցախի հակամարտության բանակցություններում Փաշինյանը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ պաշտոնական Ստեփանակերտը պետք է ուղղակի մասնակցի բանակցություններին.« Մենք պետք է հստակ պատասխանենք մեկ հարցի. ուզո՞ւմ ենք լուծել հարցը, թե չէ: Ինչպես կարող են 2 սուբյեկտ քննարկել 3-րդ սուբյեկտի ճակատագրի հարցը 3-րդ բացակայության պայմաններում: Այնպես չէ, որ հիմա բանակցությունները փակուղու մեջ չեն, և ես առաջարկում եմ դրանից դուրս գալու տարբերակ: Ինչպես կարող է լուծվել մի հարցի որ առանցքային մաասնակցիների մեկը սեղանի շուրջ չէ: Սա էմոցիանրի խնդիր չէ: Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել միայն Արցախի Հանրապետությունը: ՀՀ-ն նույնպես հակամարտության կողմ է և կխոսի իր մասին , իսկ Արցախ՝ իր անունից»:

Պարոն Փաշինյանը շատ կարևոր է համարում, որ միջազգային կազմակերպությունները, ի վերջո սկսեն ակտիվորնե համագործակցել Արցախի քաղաքացիական հասարակությայն հետ. առանց այդ երկխոսության հնարավոր չէ հասկանալ Ղարաբաղի հարցի բնույթը:

«ԼՂ հակամարտությունը տարածքի հակամարտություն չէ, դա ծագել է այն բանի արդյունքում, երբ Արցախի հայությունը փորձել է պաշտապնել իր ամենատարրական իրավունքներ՝ կյանքի և ինքնության , այն պահից երբ Խորհրդային Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծել նրանց համար»,- ասաց ՀՀ վարչապետը:

Վարչապետը ընդգծեց՝ Արցախի ինքնորոշումը Արցախի և Հայաստանի վերամիավորման ճանապարհն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: