Հայերեն   English   Русский  

​Արթիկում, Ալագյազում, Լանջիկում բուք է


  
դիտումներ: 967

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Միրաք ճանապարհահատվածը:

Դժվարանցանելի է նաև Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):

Բուք է Արթիկում, Ալագյազում, Լանջիկում, իսկ Սևան-Գավառ ճանապարհահատվածում ուժեղ քամի և մերկասառույց է:


Ստեփանավանի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: