Հայերեն   English   Русский  

Միջազգային համաժողով և խաչքարի բացում՝ ի հիշատակ ՏՏ ոլորտի երախտավոր Վ․ Իվաննիկովի


  
դիտումներ: 1631

Տեղի կունենա միջազգային համաժողով և խաչքարի բացում՝ նվիրված ԽՍՀՄ-ում, այդ թվում և Հայաստանում ՏՏ ոլորտի հիմնադիրներից Վիկտոր Իվաննիկովի հիշատակին։

Մայիսի 3-ին Հայ-ռուսական համալսարանումտեղի կունենա միջազգային համաժողով «Իվաննիկովյան ընթերցումներ» խորագրով՝ նվիրված հեղինակավոր գիտնական, ՏՏ ոլորտի առաջամարտիկ, համակարգային ծրագրավորման դպրոցի հիմնադիրներից Վիկտոր Իվաննիկովի հիշատակին։

Իվաննիկովիղեկավարությամբ է կայացել ու հաջողությամբ գործում Ռուսական գիտությունների ակադեմիայի Համակարգային ծրագրավորման ինստիտուտը։Իվաննիկովիղեկավարությամբ են հիմնվել ու հաջողությամբ գործում երկու գիտական լաբորատորիաներ Հայ-ռուսական համալսարանում և Երևանի պետական համալսարանում։ Այդ լաբորատորիաներում ուսանողները և ասպիրանտներն առաջատար հետազոտություններ են իրականացնում ՏՏ անվտանգության և արհեստական բանականության ոլորտում։ Վ․ Իվաննիկովի գիտական ղեկավարությամբ ատենախոսություն են պաշտպանել բազմաթիվ հայ գիտնականներ։

Միջազգային համաժողովի ընթացքում քննարկվելու ենհամակարգչային գիտությունների զարգացման ժամանակակից միտումներն աշխարհում։Համաժողովն ունենալու է ՏՏ ոլորտի հեղինակավոր հյուրեր տարբեր երկրներից։Մասնակիցների թվում են լինելուՀետազոտությունների և ինովացիայի հունականհիմնադրամի գիտական խորհրդի նախագահ Դիոնիսոս Ցիկրիձիսը, Դանիական տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դինես Բյորները, «Տեխնիոն» Իսրայելական տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Ասաֆ Շուստերը,ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, ինչպես նաևՏՏ ոլորտի երիտասարդ գիտաշխատողներ ՀՀ-ից և ՌԴ-ից։

Համաժողովի հյուրերը կմասկակցեն նաև ակադեմիկոս Իվաննիկովի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը Խոր Վիրապում։ Խաչքարի տեղադրումը նախաձեռնել են Վիկտոր Իվաննիկովի ուսանողներն ու հետևորդները տարբեր երկրներից՝ բարձր գնահատելով նրա ներդրումը ՏՏ ոլորտի զարգացման, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտական համագործակցության խթանման գործում։

Խաչքարի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 4-ին, ժամը 11։00-ինԽոր Վիրապ վանական համալիրում։

«Մենք տեղադրում ենք խաչքարն ի հիշատակ մեծ մարդու և գիտնականի, որը խոշոր ներդրում է ունեցել երկու երկրների գիտության զարգացման գործում»,- ասում է Հարություն Ավետիսյանը՝ Իվաննիկովի ուսանողը և ներկայում ՌԴ Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրենը։

«Վիկտոր Պետրովիչը գիտնականների երիտասարդ սերնդին դաստիարակում էր ժողովուրդների բարեկամության մթնոլորտում։ Նա հաճույքով իր ուսանողներին էրներկայացնում Հայաստանը, որն անկեղծորեն սիրում էր,- ասում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, որը ևս Վիկտոր Պետրովիչի ասպիրանտն է եղել։- Նա այս երկիրը յուրովի էր ընկալում,այստեղ ուներ սիրելի վայրեր ու սիրելի մարդիկ։ Խաչքարը տեղադրվում է յուրաքանչյուր հայի համար սուրբ վայրում նախ և առաջ որպես երկու ժողովուրդների բարեկամության մարմնավորում և ի գնահատումն Վիկտոր Պետրովիչիներդրմանը Հայաստանում գիտության և կրթության զարգացման գործում»։

Համաժողովի կազմակերպիչներն ենՌուսական գիտությունների ակադեմիայիՎ Պ Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Հայ-ռուսական համալսարանը, Երևանի պետական համալսարանը։

Համաժողովն իրականացվում է IEEE (Տեխնոլոգիաների առաջխաղացման խոշորագույն մասնագիտական ասոցիացիան աշխարհում) աջակցությամբ։

Վիկտոր Պետրովիչ Իվաննիկովը (1940-2016թթ)առաջատար գիտնական է համակարգային ծրագրավորման ոլորտում։ Նա առաջիններից մեկն է մշակել օպերացիոն համակարգեր ԽՍՀՄ-ում։Ակադեմիկոս Իվաննիկովը ԽՍՀՄ պետական պարգևի դափնեկիր է և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։Մինչև 2016 թվականը ղեկավարել է ՌԳԱ Համակարգային ծրագրավորման ինստիտուտը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: