Հայերեն   English   Русский  

​«Քաղցր ադամանդներ»


  
դիտումներ: 2463

Սա ֆրանսիացի հայտնի հրուշակագործ Պիեռ Էռմեի բաղադրատոմսերից է (խոհարարական տաղանդի համար նրան կոչում էին «Թխվածքի Պիկասո» կամ «Խոհանոցի կայսր»):

Այս թխվածքաբլիթն ունի անկրկնելի համ ու պատրաստվում է շատ հեշտ:

Բաղադրությունը

100 գ շաքարափոշի

230 գ կարագ

վանիլին

330 գ ալյուր

5 ճ.գդալ շաքարավազ

աղ թեյի գդալի ծայրով

Պատրաստումը

Փափկած կարագը խառնել շաքարափոշու հետ, ավելացնել վանիլինն ու աղը և խառնել: Ավելացնել մաղած ալյուրը ու խմոր հունցել. պետք է փափուկ և առանց գնդերի լինի:

Հիմա պետք է խմորը 2 մասի բաժանել ու 2-3 սմ տրամագծով երշիկի ձև տալ: Փաթաթել սննդային թաղանթով ու դնել սառնարանը 30 րոպեով: Դրանից հետո խմորը հանել, թողնել՝ թեթևակի փափկի (արտաքինից փափուկ, ներսից՝ պինդ): Երշիկները թաթախել շաքարավազի մեջ, ապա 2 սմ հաստությամբ շերտերի բաժանել:

Տապակի վրա յուղաթուղթ տարածել ու վրան դասավորել «ադամանդի» կտորները. թխել 200 աստիճան տաքացված փռում 13-14 րոպե:

Անուշ լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: