Հայերեն   English   Русский  

​Հեշտ պատրաստվող թխվածքաբլիթ


  
դիտումներ: 3687

Բաղադրությունը

480 գ ալյուր

100 գ կարագ

200 գ մածուն կամ կեֆիր

1 ձու

1/3 բաժակ շաքարավազ

2/3 թ.գդալ սոդա

վանիլին

4-5 ճաշի գդալ մուրաբա, ջեմ կամ խտացրած կաթ

Պատրաստումը

Մաղած ալյուրին ավելացնել շաքարավազը, սոդան ու սառը կարագը, որը պետք է դանակով մանրացնել:

Ավելացնել մածունն ու ձվի դեղնուցը:

Բաղադրիչներից խմոր պատրաստել, որը պետք է թեթևակի ձեռքերին կպչող լինի, ապա ստացվածը կիսել 2 մասի ու դնել սառցախցիկը:

Մեկ ժամից սառնարանից հանել, մի մասը գրտնակել ու տարածել յուղաթղթով պատած տապակի մեջ, վրան հավասարաչափ մուրաբա, ջեմ կամ խտացրած կաթ տարածել (եթե մուրաբան ջրիկ է, ապա կարելի է 1 թ.գդալ օսլա ավելացնել):

Երկրորդ գունդը նույնպես գրտնակել ու տարածել մուրաբայի շերտի վրա, սպիտակուց կամ կաթ քսել խմորի երեսին ու թխել 180 աստիճան տաքացված փռում 30 րոպե:

Կտրատել քառակուսի կտորներով, վրան շաքարափոշի ցանել:

Անուշ լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: