Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն C-400 գնման առնչությամբ սպառնացել է Թուրքիային


  
դիտումներ: 304

Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները Թուրքիային կոչ են արել հրաժարվել Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելուց, հակառակ դեպքում կարող է Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվել:

Թուրքական «Հաբերթուրք» լրատվական կայքը հաղորդում է, որ ամերիկացի պաշտոնյան, ում անունը չի հրապարակվում, մտահոգություն է հայտնել Թուրքիայի՝ ռուսական զենիթահրթիռային համակարգի գնման առնչությամբ՝ հայտարարելով, որ «Միացյալ Նահանգները ցանկանում են օգտնել Թուրքիային՝ գտնելու ավելի լավ այլընտրանք, որպեսզի բավարարեն հակաօդային պաշտպանության վերջինիս կարիքները»:

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Անկարան չի ընդունում ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման առնչությամբ հնչեցրած սպառնալիքի լեզուն: Ավելի ուշ Վաշինգտոնից հայտարարել են, որ այլ պետությունների իշխանություններին նախազգուշացրել են հետևանքների մասին, որոնք կարող են հաջորդել Ռուսաստանի զինված ուժերի հետ «խոշոր գործարքներ» կնքելուն:

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիկլին հայտարարել է, որ C-400-ի առաջին մատակարարումը կիրականացվի 2019 թ-ին: Մինչ այդ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան C-400-ի մատակարարման առնչությամբ Մոսկվայի հետ ձեռք բերված համաձայնագրի հնարավորիս արագ իրականացման հետ հույս է կապում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: