Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը մազերը վարդագույն է ներկել. Լուսանկարներ


  
դիտումներ: 858

Հայտնի հեռուստաաստղը հերթական անգամ ոճային փոփոխության է դիմել

Վերջին շրջանում հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ամեն կերպ ջանքեր չի խնայում ավելի մեծ ուշադրության արժանանալու համար:

Իսկ դա նրան հաջողվեց նախ փոխնակ մոր միջոցով երրորդ երեխայի լույս աշխարհ գալու, նոր մերկ լուսանկարների մի ամբողջ շարք, որոնցում նա ցուցադրում էր և պարծենում կատարյալ կազմվածքով, հրապարակելու, ավելի ուշ հերթական անգամ սադրիչ կերպարներով Լոս Անջելեսի փողոցներում հայտնվելու, իսկ այժմ արդեն մազերը վարդագույն ներկելու շնորհիվ: Գրում է Elle.ru-ն:

Քիմ Քարդաշյանը նախկինում արդեն հասցրել էր մազերը թեթև վարդագույն ներկել և սա նրա համար առաջին նման փորձը չէր: Սակայն այս անգամ արդեն նա ավելի ինտենսիվ երանգ է ընտրել և փոխել պլատինե շիկահեր մազերը, որին նախապատվություն էր տալիս վերջին կես տարվա ընթացքում:

Նախորեին վարդագույն մազերով Քիմին պապարացիները նկատել են Լոս Անջելեսի փողոցներից մեկում:

Քիմ-վարդագույն մազեր

Քիմ-վարդագույն մազեր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: