Հայերեն   English   Русский  

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները հանդիպել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և Վազգեն Սաֆարյանի հետ


  
դիտումներ: 1283

Այսօր «Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ հանդիպել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ:

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները բարձրացրել են գործարանի վերագործարկման անհրաժեշտության հարցը՝ դժգոհելով, որ ՀՀ կառավարությունից չեն արձագանքում իրենց նամակներին, չեն հանդիպում իրենց հետ և լսում իրենց հուզող հարցերը:

Նախկին աշխատակիցները կարծում են, որ գործարանը հնարավոր է վերագործարկել և ստանալ շահույթ: Նաև նշել են, որ այս պահին կան գործարանը վերագործարկել ցանկացող շահագրգիռ անձիք, սակայն ՀՀ կառավարությունը ընդառաջ չի գնում և չի աջակցում, որպեսզի վերջիններս աուդիտ իրականացնեն և անցնեն հետագա քայլերին:

Հանրային խորհրդի ղեկավարը Վազգեն Սաֆարյանին հանձնարարել է ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում կազմակերպել քննարկում ներդրում անել ցանկացող անձանց հետ, լսել նրանց առաջարկները և պարզել, թե որքանով են դրանք իրատեսական:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: