Հայերեն   English   Русский  

Քվենթին Տարանտինոն պատասխանել է Ումա Թուրմանի մեղադրանքներին


  
դիտումներ: 880

Ռեժիսորը խոստովանել է, որ նկարահանման հրապարակում դերասանուհուն վտանգի է ենթարկել

Փետրվարի 3-ին The New York Times պարբերականը հրապարակել էր դերասանուհի Ումա Թուրմանի հարցազրույցը, որի ընթացքում նա պատմել էր, որ բազմիցս պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների զոհ է դարձել և խոստովանել, որ մի անգամ նկարահանման հրապարակում Քվենտին Տարանտինոյի մեղքով մի կերպ է խուսափել մահից: Գրում է Tatler.ru-ն:

Դերասանուհու խոսքերով՝ «Սպանել Բիլին» ֆիլմի նկարահանման հրապարակում ռեժիսորը ստիպել է իրեն անսարք ավտոմեքենայի ղեկին նստել, թեև Թուրմանը չի ցանկացել դա և կասկադյորի օգնություն է խնդրել: Արդյունքում Ուման վնասել է պարանոցը և կոտրել երկու ոտքերը:

Տարանտինոն չի հերքել իր մեղքը: Ռեժիսորը Deadline պորտալին պատմել է, որ զղջում է իր պահվածքի համար: «Ցավում եմ, որ ստիպել եմ նրան դա անել: Այն ժամանակ մեզանից ոչ մեկը դա վտանգավոր հնարք չէր համարում: Թվում էր, թե դա պարզապես մի տեսարան էր, որտեղ նա ընթանում էր մեքենայով: Վստահ եմ, որ ես զայրացել եմ, երբ նա հրաժարվել է նկարահանվել: Բայց ես, անշուշտ, կատաղած չէի: Ես չեմ բղավել նրա վրա կամ ստիպել մեքենան նստել: Նա դա արել է ոչ այն պատճառով, որ ես ստիպել եմ նրան, այլ քանի որ վստահում էր ինձ: Տեղի ունեցածը տակնուվրա է անում սիրտս: Սա ամենամեծ ափսոսանքն է ոչ միայն իմ կարիերայում, այլև ամբողջ կյանքում», - խոստովանել է Տարանտինոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: