Հայերեն   English   Русский  

Ջեյ Զին և Բիյոնսեն թանկարժեք նվեր են ուղարկել Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի նորածին դստերը


  
դիտումներ: 1403

Աստղային զույգը 20,000 դոլար արժողությամբ ադամանդե ապարանջան է ուղարկել Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի նորածին դստերը

Հայտնի զույգեր Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի և Բիյոնսեի ու Ջեյզիի հարաբերությունները մշտապես բարդ են եղել: Ժամանակի ընթացքում մտերիմ ընկերությունը երբեմն հակամարտություններով և անգամ թշնամությունով է փոխարինվել (հատկապես իգական սեռի ներկայացուցիչների` Քիմի և Բիյոնսեի դեպքում): Իսկ նախորդ տարի աստղային ընտանիքների տարաձայնությունները գագաթնակետին էին հասել, և ռեփերները մեկընդմիշտ վիճել էին Քանյե Ուեսթի նախաձեռնությամբ: Գրում է Ele.ru-ն:

Սակայն չնայած աստղային ընտանիքների միջև առկա տարաձայնություններին` Բիյոնսեն և Ջեյ Զին, այնուամենայնիվ, շնորհավորել են նորաթուխ ծնողներ Քանյեին և Քիմին դստեր լույս աշխարհ գալու կապակցությամբ: Իսկ որպես նվեր, որը Բիյոնսեն և Ջեյ Զին անձամբ չեն մատուցել, ընտրվել է ոսկերիչ Մորեն Շվարցի ոսկերչական տանը հատուկ պատվիրված, 20,000 դոլար արժողությամբ ադամանդե ապարանջանը:

«Բիյոնսեն և Ջեյ Զին ուրախ են նրանց համար և անհամբեր սպասում են, թե երբ կարող են երեխային տեսնել և որպես համերաշխության նշան, որպեսզի իրենց բոլոր տարաձայնությունները անցյալում մնան, Քիմին և Քանյեին նվեր են ուղարկել և ցանկանում են նախկինի պես ընտանիքներով շփվել», - հայտնել է աղբյուրը` ընդգծելով, որ Քանյեն շատ է ոգևորվել զույգի ուղարկած նվերի կապակցությամբ:

«Քանյեն չափազանց երջանիկ է, քանի որ միշտ Ջեյ Զիին իր ավագ եղբայրն է համարել, իսկ Բիյոնսեն նրա վաղեմի ընկերուհին է», - հավելել է աստղային զույգերին մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ փոխնակ մոր միջոցով Քիմի և Քանյեի երրորդ երեխան լույս աշխարհ եկել է հունվարի 15-ին, իսկ այդ տեղեկության մասին թվիթերում հայտնել էր անձամբ Քիմը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: