Հայերեն   English   Русский  

​Ծնվել է Քիմ Քարդաշյանի երրորդ երեխան


  
դիտումներ: 3282

Ծնվել է հանրահայտ ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի երրորդ երեխան՝ աղջիկը: Ինչպես հայտնի է, երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ:

Այդ մասին զույգը հայտարարել է այսօր Քիմի հավելվածում: Երեխան ծնվել է հունվարի 15-ին: «Մենք անասելի երախտապարտ ենք մեր փոխնակ մորն, ով իրականացրեց մեր երազանքը՝ պատգևելով ամենամեծ նվերը»,-գրել է զույգը: Նրանք դեռևս չեն հայտարարել նորածնի անունը, սակայն ինչպես գրում է Vogue-ը, այս ընտանիքի դեպքում ինքնատիպությունն անխուսափելի է:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը երրորդ երեխան ունենալու համար դիմել էր փոխնակ մոր օգնությանը առողջական խնդիրների պատճառով: Քիմ Քարդաշյանը բազմիցս նշել է, որ մայր լինելն իր ամենամեծ աշխատանքն է: Քիմի երկու քույրերը՝ Քլոե Քարդաշյանն ու Քայլի Ջեները ևս սպասում են երեխայի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: