Հայերեն   English   Русский  

Լեոնարդո ԴիԿապրիոյին սիրավեպ են վերագրում 20-ամյա մոդելի հետ


  
դիտումներ: 1098

43 տարեկան հասակում Լեոնարդո ԴիԿապրիոն շարունակում է Հոլիվուդի ամենացանկալի փեսացուներից մեկը մնալ: Գրում է Popcornnews.ru-ն:

Իր բազմաթիվ ընկերուհիներից դեռևս որևէ մեկի հետ դերասանն այնքան լուրջ հարաբերություններ չի ունեցել, որպեսզի դրանք նշանադրությունով ավարտվեն, ինչի պատճառով երկար տարիներ շատերը կարծում են, որ նա ուղղակի նույնասեռական է և թաքցնում է դա:

Սակայն դերասանի կյանքում շիկահեր մոդելները բավական արագ են փոխարինում միմյանց: Իսկ այժմ արդեն արևմտյան լրատվամիջոցները դերասանին սիրավեպ են վերագրում IMG Models գործակալության 20-ամյա մոդել Կամիլա Մորոնեի հետ:

Օրեր առաջ ԴիԿապրիոյին նկատել են Լոս Անջելեսում Կամիլայի տնից հեռանալիս: Մոդելային կարիերայից բացի Կամիլան սկսել է նաև դերասանուհու աշխատանքով հետաքրքրվել: Իսկ Լեոյի հետ սիրավեպը միայն կարող է նպաստել կարիերայում նրա առաջընթացին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: