Հայերեն   English   Русский  

Թուրքերը կիբեր քրեական գործունեությամբ աշխարհի առաջատարներից են


  
դիտումներ: 675

Համացանցում, ավելի ճիշտ ֆեյսբուք սոցիալական ցանցում կրկին վիրուսներ են տարածվել: Այս անգամ դա թուրքերի ձեռքի գործն է: Մեզ նամակներ են գալիս վիդեո-հոլովակի տեսքով, մեր անձնական պատերին տեղադրվում են դրանք եւ եթե մենք ստուգում ենք այն, համակարգիչն ամբողջությամբ վիրուսոտվում է:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Անկախի հետ զրույցում նշեց, որ ֆեյսբուքյան վիրուսներից ազատվելու համար նախնական տվյալներով անհրաժեշտ է անտիվիրուսով մաքրել համակարգիչը, իսկ գուգլ խրոմը պետք է ջնջել ու նորից ներբեռնել.

/Իրականում նոր բան չկա, պարզապես վիրուսը զանգվածային է: Ով չի վարակվել, պետք է ռեակցիա չտա այդ վիդեոներին, եւ հանկարծ չբացի/:

Նրա խոսքով սա թուրքերի ձեռքի գործն է, նրանք կիբեր քրեական գործունեությամբ աշխարհի առաջատարներից են: Պետք է հույսներս դնենք մեր գլուխներին, ուշադիր լինողը չի վարակվի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: