Հայերեն   English   Русский  

Հավով ռուլետ ​տոնական սեղանի համար


  
դիտումներ: 2560

Բաղադրությունը

հավի կրծքամիս՝ մեկ կտոր

200 գ կոշտ պանիր

3 ձու

2 գլուխ սոխ

3ճ.գդալ թթվասեր

մի քիչ ձեթ

պղպեղ ու աղ:

Պատրաստումը

Պանիրը քերել, ավելացնել ձու և թթվասեր, խառնե իրարլ, ապա տապակի վրա փայլաթիթեղ տարածել ու պանրով խառնուրդը լցնել վրան ու հավասարաչափ տարածել:

Տապակը դնել փուռը, եփել 15-20 րոպե, 180 աստիճան տաքությամբ.պետք է ձուն պատրաստ լինի:

Հավի կրծքամիսը մեկ գլուխ սոխի հետ աղալ, մյուս սոխը մանրացնել ու տապակել ձեթով մինչև ոսկեգույն դառնալը, ապա ավելացնել խճողակին, համեմել աղ ու պղպղով:

Պանրաշերտը թեթևակի հովանալուց հետո պետք է առանձնացնել փայլաթիթեղից, ապա վրան մսով խճողակը տարածել ու փաթաթել ռուլետի նման: Փաթաթել մի քանի շերտ փայլաթիթեղով ու դնել փուռը 30 րոպեով: Եփի ընթացքում, 20 րոպեից փաթեթը շրջել, որ բոլոր կողմերից կարմիր ու ախորժելի կեղև ստացվի:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: