Հայերեն   English   Русский  

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը դառնում է կոմիտե և տեղափոխվում Բնապահպանության նախարարության ենթակայության ներքո


  
դիտումներ: 853

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին:

Նախագծի ընդունումը պայմանավորված է անտառային ռեսուրսների վերականգնմամբ, անտառածածկի ավելացման, անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական գործունեության պահպանման և զարգացման անհրաժեշտությամբ:

Փոփոխության համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է որպես կոմիտե և տեղափոխվում Բնապահպանության նախարարության ենթակայության ներքո՝ հաշվի առնելով այն, որ անտառները Հայաստանում ավելի շատ բնապահպանական դեր ունեն:

Անտառային ոլորտի բարեփոխումները կիրականացվի 3 տարվա ընթացքում՝ ինստիտուցիոնալ օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև կառուցվածքային-կազմակերպչական զարգացման միջոցով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: