Հայերեն   English   Русский  

«Մեկ կտավ Երևանիս». ստեղված նոր կտավն ի պահ է հանձնվել Երևան քաղաքի պատմության թանգարանին


  
դիտումներ: 3139

Սարյան պուրակում առավոտյան մեկնարկած «Մեկ կտավ Երևանիս» գեղանկարչական միջոցառման շրջանակում արդեն օրվա երկրորդ կեսին ավարտական տեսքի է բերվել 1,60-2 մ չափով կտավը,

որը հանդիսավորությամբ փոխանցվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանին:

Այս տարվա կտավի ստեղծմանը մասնակցել են նկարիչներ Արթուր Մարտիրոսյանը, Սևադա Սարգսյանը, Մարտին Ղազարյանը, ինչպես նաև մայրաքաղաքի ստեղծագործական կենտրոնների և արվեստի դպրոցների սաներ ու ժամանակակից այլ նկարիչներ, ովքեր ինքնաբուխ միացել են ստեղծագործական գործընթացին:

Հարկ է նշել, որ արդեն 4-րդ տարին անընդմեջ իրականացվող այս նախագծի արդյունքում թանգարանին փոխանցված բոլոր կտավները նախատեսվում է հաջորդ տարի՝ Երևանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում, ներկայացնել հանրությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: