Հայերեն   English   Русский  

Վթարից տուժածներից 2-ը դուրս են գրվել, մյուս 2-ը գտնվում են «Էրեբունի» ԲԿ-ում


  
դիտումներ: 3041

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Վթարի հետևանքով տուժել են ԵՊԲՀ-ի ազգությամբ հնդիկ 4 ուսանողներ:

Տուժածներն անմիջապես տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:

Համապատասխան հետազոտություններից հետո Արարատ ԲԿ-ից 2 տուժածները դուրս են գրվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նախնական տվյալներով Երևան տեղափոխված 2 տուժածերից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ ծանր:
Այս պահին Արարատի ԲԿ-ում է գտնվում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Բարսեղյանը, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ միջազգային հարցերով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնը հրատապ կերպով կազմակերպել է անհրաժեշտ գործողությունները, ներկա պահին տուժածները անցնում են բոլոր հետազոտությունները:
Այ մանրամասներ կտրամադրվեն քիչ ավելի ուշ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: