Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Քայլի Ջեների հղիության մասին տեղեկությունը


  
դիտումներ: 2314

Հայտնի հեռուստաաստղին հաջողվել է վերջնականապես շփոթեցնել բոլորին

Վերջին օրերի ընթացքում արևմտյան լրատվամիջոցներում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է Քայլի Ջեների հղիությունը: Գրում է Elle.ru-ն:

Տեղեկությունն այն մասին, որ Քարդաշյան-Ջեներ աստղային ընտանիքի կրտսեր քույրը` Քայլին երեխայի է սպասում, լրատվամիջոցները նախորդ շաբաթ էին տարածել: Իսկ նախօրեին իբրև The Sun պարբերականի համար այդ տեղեկությունը մեկնաբանել էր Քեյթլին Ջեները, որը նախկինում հայտնի էր որպես օլիմպիական չեմպիոն և Քայլիի հայր` Բրյուս Ջեներ: Իսկ նախօրեին այդ տեղեկության կապակցությամբ սոցիալական ցնացերում մի քանի գրառում կատարել է Քիմ Քարդաշյանը:

Քիմը հրապարակել էր այն հոդվածի հղումը, որում նշվել էր, թե ինչպես է ինքն արձագանքել կրտսեր քրոջ հղիության մասին տեղեկությանը և հետևյալ գրառումը կատարել. «Կեղծ պատմության է նման»:

Ավելի ուշ Քարդաշյանը ևս մեկ գրառում էր կատարել. «Իդեպ կեղծ պատմությունների մասին: ԶԼՄ-ները քողարկված ներկայացրել են Քեյթլին Ջեների խոքերը, որոնք նա իրականում որևէ մեկին չի ասել»:

Ընդ որում` Քիմ Քարդաշյանը պաշտոնապես չի հերքել լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ քույրն իր առաջնեկին է սպասում: Իսկ հենց Քայլի Ջեները դեռևս չի մեկնաբանել այդ տեղեկությունը:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ների տարածած տեղեկության համաձայն` 20-ամյա Քայլի Ջեները հղի է 25-ամյա Տրեվիս Սքոթից, որի հետ սկսել է ընթացիկ տարվա ապրիլին հանդիպել:

Աղբյուրները հայտնել են, որ 2018թ. փետրվարին Քայլին պետք է դուստր լույս աշխարհ բերի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: