Հայերեն   English   Русский  

​Հարձակման ենթարկված ադրբեջանցի լրագրողը՝ ԱՄՆ-ի դեսպանատան ուշադրության կենտրոնում


  
դիտումներ: 744

“Ամերիկայի ձայն” ռադիոկայանի ադրբեջանցի թղթակից Թափթըգ Ֆարհադօղլուն, որը ֆիզիկական ճնշումների էր ենթարկվել ուսանողների ակցիան լուսաբանելու ընթացքում, հրավիրվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատուն, տեղեկացնում է “Կոնտակտ” կայքը:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 20-ին, երբ Բաքվի պետական համալսարանի անվտանգության ծառայության պետ Մահիր Հոջատովը ոտքերով ու ձեռքերով հարվածներ էր հասցրել ակցիան նկարահանող լրագրողին: Ֆարհադօղլուն վնասվածքներ էր ստացել ու վիրահատության ենթարկվել:

Արդյունքում՝ նա որոշակիորեն զրկվել է աշխատունակությունից:

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողին ընդունել են դեսպանատան՝ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սթիվեն Գաուսը և դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Դանիել Սլաշերը:

Փաստաբան Սամրիա Աղաևայի մասնակցությամբ հանդիպմանը ամերիկացի դիվանագետները հետաքրքրվել են լրագրողի բողոքի ընթացքով ու նրա առողջությամբ:

Դիվանագետները նշել են, որ այդ գործը դեսպանատան ուշադրության կենտրոնում է:

Ավելի վաղ Ֆարհադօղլուն իր վրա հարձակման փաստի առնչությամբ օբյեկտիվ հետաքննության աջակցելու խնդրանքով դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, գլխավոր դատախազությանն ու մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խմբին, սակայն՝ ապարդյուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: