Հայերեն   English   Русский  

​Կյանքի, սիրո և գեղեցկության մասին Մոնիկա Բելուչիի լավագույն ցիտատները


Այսօր կինոաստղի տարեդարձն է


  
դիտումներ: 7247

Մոնիկա Բելուչին ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 30-ին իտալական Չիտտա դի Կաստելլո գավառական քաղաքում, Պասկուալե Բելուչիի և Բրունելա Բրիգանտիի միակ զավակը։

Մանուկ հասակից երազել է դառնալ իրավաբան։ Պերուջայի Համալսարանի իրավաբանության ֆակուլտետում սովորելու համար Մոնիկան աշխատել է Liceo Classico-ում որպես մոդել 16 տարեկանից։ Սակայն գլամուրային կյանքը միանգամից դուր եկավ նրան, և նա որոշեց հրաժարվել իր մանկության երազանքից։

Բացի իր մայրենի լեզու իտալերենից Մոնիկան կատարյալ տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուների․ մի փոքր գիտի նաև իսպաներեն։

Մոնիկա Բելուչիի անունը վաղուց արդեն գեղեցկության և կանացիության հոմանիշ է դարձել:

Գեղեցկուհի և հմայիչ Մոնիկա Բելուչին ամբողջ աշխարհում այն քիչ կանանցից է, որոնց դեմ ժամանակը կարծես անզոր է: Տարիների ընթացքում նա միայն ավելի լավն է դառնում, ինչպես գինին:

Պատահաբար չէ, որ նրան իտալական աստվածուհի են անվանում, քանի որ նրա նկատմամբ անտարբեր չի կարողանում մնալ ցանկացած տղամարդ: Դեռևս դպրոցում Մոնիկան անհավանական գեղեցկությունով է տարբերվել ու թեև պատրաստվում էր իրավաբան դառնալ, սակայն նրան կրթության համար գումար էր անհրաժեշտ և հենց այդ պատճառով նա սկսել է 16 տարեկանից որպես մոդել աշխատել: Ամսագրերում նրա լուսանկարների հայտնվելուց անմիջապես հետո անվանի ռեժիսորները սկսեցին հետաքրքրվել նրանով: Եվ հենց այդպես էլ սկսվեց հիասքանչ դերասանուհու կինոկարիերան:

Այժմ նա 55 տարեկան է և իր հմայքով կարող է ցանկացած երիտասարդ աղջկա հետ մրցել:

Kefline.ru կայքը ներկայացնում է կյանքի, սիրո և գեղեցկության մասին դերասանուհու լավագույն ցիտատները:

1.Գեղեցկությունը կնոջ համար միայն երկու դեպքում է խնդիր դառնում` երբ այն չկա, և երբ գեղեցկությունից բացի ոչինչ չկա:

2.Կինը կարող է այնպես սիրել, ասես երբեք չի հեռանա: Սակայն կարող է այնպիսի օր գալ, որ նա այնպես հեռանա, կարծես երբեք չի սիրել:

3.Մարդիկ կարող են ներել մարդու խելքը և անգամ տաղանդը, սակայն երբեք ոչ գեղեցկությունը:

4.Ինձ համար միևնույն է, թե ով է նրա համար խենթանում: Ինձ համար կարևոր չէ, թե ովքեր են նրանք, ինչով են զբաղվում և թե որքան ուժեղ է նա նրանց դուր գալիս: Ես դեռևս մանուկ հասակից եմ գիտակցել բոլոր կանանց «փտած» էությունը և նրանց լուրջ չեմ վերաբերվում: Անկեղծ ասած, խանդն առհասարակ ավելորդ է: Քանի որ իմ տղամարդն` իմն է: Եվ եթե անգամ ցանկանում եք ձեզ պատով տալ, նա ձերը չի դառնա: Երբե՜ ք:

5.Գեղեցկությունը հետաքրքիր է դառնում, երբ այն հագուստով է ծածկված:

6.Սերը միայն այն դեպքում է ապրում, երբ կա միմյանց նկատմամբ հարգանքն ու ազատությունը: Իսկ կողակցիդ իրի նման տիրելու ցանկությունը անհեթեթություն է:

7.Չեմ հասկանում այն կանանց, որոնք ասում են, որ տղամարդկանց ցանկությունն իրենց նվաստացնում է: Իմ կարծիքով նրանք հավանաբար ներդաշնակ չեն անգամ իրենք իրենց հետ:

8.Ես ինձ միայնակ լավ և հարմարավետ եմ զգում, սակայն ոչ այն պատճառով, որ գեղեցիկ եմ: Ես շատ գեղեցիկ մարդկանց եմ ճանաչում, որոնց կյանքն ուղղակի անտանելի է: Նրանք միայնակ իրենց շատ վատ են զգում: Ներքին հարմարավետություն զգալն այն չէ, թե արտաքնապես ինչ տեսք ունես, այլ այն, թե ինչպես ես ինքդ քեզ զգում ներսից: Ես երջանիկ եմ, քանի որ իմ նկատմամբ շատ սեր եմ զգացել` ես շատ մեծ ընտանիք ունեմ:

9.Մեզ երբեք չեն պատկանում ոչ մեր ամուսինները և ոչ էլ երեխաները: Մենք միայն կարող ենք ինչ-որ բանով կիսվել այն մարդկանց հետ, որոնց սիրում ենք:

10.Կյանքում չէի ցանկանա կրկին 20 տարեկան լինել: Այժմ ես շատ ավելի երջանիկ եմ, քան այն ժամանակ, քանի որ այն տարիքում մենք միայն սկսում ենք ճանաչել ինքներս մեզ, թե ինչ ենք ցանկանում կյանքից, տառապում ենք անինքնավստահությունից: Իսկ այժմ ես հաստատ գիտեմ, թե ինչ է ինձ հարկավոր և առանց ինչի չեմ կարող ապրել:

11.Պետք է հանդուրժող լինել: Ովքե՞ր ենք մենք` խելագարներ, որոնք փորձում են հավասարակշռություն պահպանել երկրագնդի վրա, որն էլ իր հերթին պտտվում է անհավանական արագությամբ: Իսկ ո՞վ այդ պայմաններում կարող է կատարյալ լինել:

12.Պետք չէ ատել այն մարդկանց, որոնք նախանձում են ձեզ, քանի որ նրանք գիտակցում և ընդունում են, որ դուք ավելի լավն եք:

13.Ինձ ինչ-որ մեկն ասել է, որ բոլոր դերասանուհիների ներսում քնած գեղեցկուհիներ կան, և յուրաքանչյուր անգամ որևէ դեր խաղալով` այդ գեղեցկուհիներից մեկն արթնանում է: Մեր մեջ ամեն ինչ կա: Ուղղակի մենք պետք է կարողանանք դա տեսնել:

14.Իմ կարծիքով հիմարություն է երիտասարդ և գեղեցիկ լինելով` ինչ-որ մեկի սիրուհին դառնալ` կյանքն անվերջ խնջույքներով ապրելով: Գեղեցկությունը պետք է օգնի մեզ ներդաշնակություն, սեր և իմաստ ձեռք բերել այս խելահեղ կյանքում:

15.Կանացիությունը` ներդաշնակություն է, բնականություն և զգացմունքայնություն:

16.Սիրով զբաղվելուց հետո տղամարդը քնում է, իսկ կինը մտածում է, թե արդյոք ամեն ինչ նորմալ է անցել:

17.Դա թերություն է, եթե դու հիմար ես, սակայն եթե դու խելացի ես և գիտես ինչպես օգտագործել քո գեղեցկությունը` առավելություն:

18. Մարդկային խելքը զարգանում է տեխնոլոգիապես, սակայն ոչ զգացմունքայնորեն:

19.Տղամարդիկ փորձում են իշխանություն պահպանել կանանց հաշվին: Նրանք վախենում են ինքնուրույն գեղեցկուհիներից, նրանց գրավում են երիտասարդ, չհասունացած աղջիկները, որոնց կողքին տղամարդիկ իրենք իրենց ուժեղ են թվում:

20.Կին դերասանուհին ավելին է, քան կինը: Տղամարդ դերասանը մի փոքր պակաս, քան` տղամարդը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: