Հայերեն   English   Русский  

​Իմ փոքրիկ հայ քույրիկը երկուսիս էլ հպարտանալու առիթ տվեց. Շերը պատասխանել է Քիմ Քարդաշյանին


  
դիտումներ: 4826

Ռեալիթի աստղ Քարդաշյանը Harper's Bazaar Arabia ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկի համար լուսանկարվել էր Շերի կերպարով և հարցազրույցի ժամանակ խոստովանել, որ Շերն իր կուռքն է:

Շերը թվիթերյան էջում արձագանքել է Քիմի նոր լուսանկարներին՝ գրելով. «Իմ փոքրիկ հայուհի քույրը երկուսիս էլ հպարտանալու առիթ տվեց»:

35-ամյա Քարդաշյանն էլ պատասխանել է. «Ես քեզ սիրում եմ»:

Հիշեցնենք, որ Քիմը հարցազրույցի ժամանակ ասել էր .« Ես նույն արմատներն ունեմ, ինչ Շերը: Ես նման եմ մնացած բոլոր հայուհիներին»: Լուսանկարները` այստեղ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: