Հայերեն   English   Русский  

​Լավրովը` 2018թ. կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին


  
դիտումներ: 1548

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի պլանավորում մասնակցել 2018թ. կայանալիք նախագահական ընտրություններին: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է ՄԳԻՄՕ-ի ուսանողներին և դասխոսական կազմին ուղղված ողջույնի խոսքի ընթացքում:

«Ոչ, ինձ որպես նախագահի թեկնածու չեմ դիտարկում: Անկեղծ կասեմ, ոչ թե որպես շողոքորթություն, այլ որպես անկեղծ հայտարարություն` ինձ համար շատ հարմարավետ և հաճելի է նախագահ Պուտինի հետ աշխատել, և ես տեսնում եմ, որ մենք դեռևս մի շարք խնդիրներ ունենք, որոնք անհրաժեշտ է լուծել արտաքին քաղաքականության ճակատում», - հայտարարել է Լավրովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: