Հայերեն   English   Русский  

Լրացավ Հայաստանը՝ վրձնով գովերգած նկարչի 85-ամյակը (լուսանկարներ)


  
դիտումներ: 2576

Նկարիչների միությունում տեղի է ունեցել Հայաստանի Վաստակավոր նկարիչ Գարիկ Սմբատյանի 85 ամյակին նվիրված ցուցահանդես:

Գարիկ Սմբատյան

Գարիկ Սմբատյանի դուստրը՝ Նարա Սարգսյանը, եղբոր հետ միասին, իրագործել են իրենց վաղեմի երազանքը. կարողացել են նկարչի ծննդյան օրը նրա հիշատակին նվիրված ցուցադրություն կազմակերպել, նաև տպագրել կտավների հավաքածու:

Գարիկ Սմբատյանը Հայաստանի 20-րդ դարի խորհրդային և հետխորհրդային շրջանի գեղանկարիչ է: Նա Լենինգրադի մոնումենտալ գեղանկարչության դպրոցի վառ ներկայացուցիչներից մեկն է Հայաստանում: Նրա մոնումենտալ խճանկարները, որմնանկարները, ինչպես նաև բազմաթիվ յուղանկարներ հավաստում են, որ Գարիկ Սմբատյանը բազմաժանր նկարիչ է, ով վարպետորեն ստեղծագործել է տարբեր ոճերում:

Գարիկ Սմբատյան

Գարիկ Սմբատյան

Սմբատյանի աշխատանքները նշանակալի դեր են ունեցել հայկական մոնումենտալ գեղանկարչության և խճանկարի զարգացման գործում: Նկարիչը ստեղծել է մի շարք հիշարժան գործեր Հայաստանի տարբեր քաղաքներում:

Նրա վրձնած կտավներից առավել աչքի են ընկնում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ճակատին տեղադրված «Հայաստան» խճանկարը, Ստեփանավանում` «Արգիշտին որսի ժամանակ», Գյումրիում` «Գյումրվա հարսանիք», Սևանում` «Աստղիկի ծնունդը» խճանկարները, մի շարք որմնանկարներ Երևանում, Մոսկվայում`«Հայաստանի արվեստը»:

Նկարիչը հեղինակ է նաև կոմպոզիցիոն կտավների, դիմանկարների, բնանկարների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: