Հայերեն   English   Русский  

Արփինե Դալալյանը 4-րդն է աշխարհի երիտասարդական առաջնությունում


  
դիտումներ: 664

Տոկիոյում ավարտվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Մրցումային վերջին օրը +90 կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Դալալյանը պոկում վարժությունում գլխավերեւում պահեց 100 կգ (6-րդ տեղ), իսկ հրումում՝ 134 կգ (4-րդ տեղ)։

Աշխարհի չեմպիոն դարձավ չինացի Յոնգջի Սունը (երկամարտ՝ 281 կգ)։

Քիչ հետո +105 կգ քաշային կարգում պայքարը կսկսի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: