Հայերեն   English   Русский  

Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվելու է օդային փառատոն


  
դիտումներ: 1416

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը՝

պարզաբանելով, որ Ստեփանակերտի օդանավակայանից միաժամանակ օդ կբարձրանան պարապլաններ, օդապարիկ և ինքնաթիռ:

«Փառատոնի նպատակներն են նման միջոցաոռւմներով Արցախում զարգացնել իրադարձային տուրիզմը և թեթև ավիացիայի բնագավառի մասին տեղեկացվածության բարձրացումը»,-ասել է Ա. Գրիգորյանը և ավելացրել, որ փառատոնի ամենահետաքրքիր մասը ժամը 19:00-ին օդանավակայնում տեղի ունենալիք «Շուշվա բենդ»-ի համերգն է, 20:00-ին՝ հայտնի «Nemra» ռոք խմբինը: Կաշխատեն նաև հայտնի «DJ»-ներ, ովքեր ողջ օրվա ընթացքում կապահովեն լավ երաժշտություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: